Երբ ես փոքր էի, մեր տունը այրվեց հիմնովին: Ես ամենափոքրն էի ընտանիքի չորս երեխաներից (հիմա արդեն փոքր եղբայր էլ ունեմ): Մենք կորցրեցինք ամեն բան, այդ թվում՝ մեքենան: Հայրս մի քանի ամիս անցկացրեց հիվանդանոցի այրվածքաբանության բաժանմունքում՝ կյանքի վերադառնալու ընդամենը 30 տոկոս հույսով: Նա հրաշքով վերականգնվեց:
Մեր եկեղեցուց մի մարդ գնեց մեզ համար նոր մեքենա՝ խցիկում թողնելով շատ գումար, որպեսզի օգներ մեզ ոտքի կանգնել: Հայրս խոստացավ անպայման վերադարձնել ամենը, երբ աշխատանքի անցնի (այդ տարի նա սովորում էր ասպիրանտուրայում, որը հրդեհից հետո թողեց): Բարեսիրտ մարդը հրաժարվեց՝ ասելով, թե մեկ օր մենք հնարավորություն կունենանք մեկ ուրիշին նման մի օգնություն ցուցաբերելու:
Այդ ժամանակից անցել է 10 տարի: Հայրս այս ընթացքում հասցրել է շատ բանի հասնել: Մենք ապրում ենք լավ տան մեջ, ունենք մի քանի մեքենա և ամեն անհրաժեշտ բան:
Վերջերս եկեղեցում հայտարարեցին, որ գումար են հավաքում հատուկ հարմարություններով մեծ մեքենա գնելու՝ եկեղեցու հաշմանդամ անդամների համար: Կազմակերպիչների հետ հանդիպելով՝ հայրս հետաքրքրվեց, թե որքան գումար է անհրաժեշտ, և վճարեց այդ ամբողջ գումարը:
Ցավոք, այն մարդը եկեղեցուց, ով տարիներ առաջ օգնել էր մեզ, արդեն ննջել էր Տիրոջ մեջ և չտեսավ, որ իր խոսքերը՝ ուղղված հորս, ի կատար ածվեցին: