Մի ծերունի կանչելով իր աշակերտներին ցույց է տալիս նրանց մի մաքուր թուղթ, որի մեջտեղում մի սև կետ կար...
- Ին՞չ եք տեսնում այստեղ,- հարցրեց ծերունին:
- Կետ,- պատասխանեց աշակերտներից մեկը:
- Սև կետ,- պատասխանեց մյուսը:
- Մեծ սև կետ,- հավելեց մյուսը:
Ծերունին շատ տրտմեց և լուռ նստեց մի անկյունում:
- Ի՞նչ եղավ, ուսուցի'չ,- հարցրին աշակերտները:
- Շատ եմ ցավում, - պատասխանեց ծերունին, - որ իմ աշակերտները տեսան միայն սև կետը, բայց ոչ ոք չնկատեց մաքուր թուղթը...:
Որքա՜ն հաճախ ենք մենք դատում մարդուն տեսնելով միայն փոքրիկ թերությունը ու մոռանալով ու չնկատելով արժանիքները: