Արձակուրդն Անգլիայում անցկացնելուց հետո միսիոները վերադարձավ Բիրմա` հետը բերելով պղնձե մի շան արձանիկ: Այն տեղադրեց տան առջև` երևացող մի տեղում: Շուտով արձանը գրավեց հարևանների ուշադրությունը: Նրանք չէին կարողանում կռահել արձանը դռան մոտ տեղադրելու իմաստը: Ուստի, մի օր այդ մասին հարցրեցին տանտիրոջը: Վերջինս պատասխանեց, որ ինքը մենակ է և գիշերները տունը հսկելու անհրաժեշտություն կա: Վտանգի դեպքում շունն իրեն կզգուշացնի: Մարդիկ ծիծաղեցին այս պատասխանի վրա: «Շունդ ո՛չ հաչում է, ոչ՛ կծում, ինչպե՞ս կարող է քեզ գողերից պաշտպանել:Ընդամենը մի արձան է այն»,-ասացին նրանք: «Այդ դեպքում, ասացեք ինձ, ինչի՞ց են շինված ձեր արձանները: Փայտից, քարից կամ մետաղից չե՞ն: Իմ այս շան նման դրանք էլ ո՛չ լսում են, ո՛չ տեսնում, բայց դուք դրանց առաջ երկրպագություն եք անում: Աղոթում եք ու հավատում, թե դրանք ձեզ կպաշտպանեն: Քանի՛ անգամ եմ ձեզ ասել, թե միակ ճշմարիտ Աստվածը երկնքում է և որ Նա Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի ով հավատա Նրան, հավիտենական կյանք ունենա: Ուրեմն, նետեցե՛ք այդ անկենդան արձանները և Աստծու՛ն դարձեք»:
Եվ դեռ շատերին էր հիշեցնում այդ շան արձանը. «Ահա՛ այսպիսին են ձեր կուռքերը»:
Այս մասին Հովհաննես առաքյալն ասում է.
«Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք դուք ձեզ կռապաշտութիւնից:» (1 Հով. 5:21):