Մի անգամ Իտալիայի թագավոր Հումբերտն իր սովորական զբոսանքի ժամանակ նկատեց երկու փոքրիկ տղաների, որոնք ինչ-որ բանի մասին վիճում էին: Նրանք աչքից բաց չէին թողնում թագավորին և մի քանի անգամ մատով ցույց տվեցին նրան... Վերջապես, նրանցից մեկը վճռականորեն գնաց դեպի թագավորը, հանեց գլխարկը, խոնարհվեց և ասաց.
-Ներեցե՛ք, խնդրում եմ, պարո՛ն, ճիշտ է, չէ՞, որ Դուք թագավորը չեք:
-Ինչո՞ւ ես կարծում, թե ես թագավորը չեմ,- ժպտալով հարցրեց նա:
-Որովհետև... - և տղան լռեց: Նրան օգնության եկավ ընկերը.
-Որովհետև Ձեր գլխին թագ չկա... Նա կարծում է, թե թագավորները միշտ թագ են կրում: Բա րի՛ եղեք, ասացեք նրան, որ ես ճիշտ եմ ասում, թե Դուք թագավորն եք:
-Ինչ արած,- ասաց Հումբերտը,- խոստովանում եմ, որ ես թագավորն եմ:
-Օ, ես գիտեի՛ դա,- բացականչեց տղան,- Դուք, հավանաբար, թագը կրում եք միայն տոն օրերին:
-Ո՛չ, բարեկամս, - լրջորեն պատասխանեց թագավորը,- ինձ համար այն ժամանակ է տոն, երբ մոռանում եմ, որ թագ եմ կրում:
Այո՛, միշտ չէ, որ երջանկությունն այն տեղ է, ուր թագն է, հարստությունն ու փառքը: Երջանկությունն այն տեղ է, ուր խիղճը հանգիստ է, շրջապատողների հետ խաղաղություն կա, և որտեղ բավարարվում են քչով: