Ժողովուրդները լսում են և կսարսափեն. Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։ … Ամաղեկը եկավ և Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդի՛կ ընտրիր և դո՛ւրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ. վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծու գավազանը ձեռքիս»։ Հեսուն արեց Մովսեսի ասածի պես և պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը։
Դիտեք այստեղ