Մի մարդ, որի անհավատ լինելը գիտեին բոլորը, մի օր ներկա եղավ ավետարանչական ժողովին: Այդ երեկո խոսում էին մեղքի գերության և մեղքի զորության մասին: Մարդը բարկացած հարցրեց իր ծանոթին. «Սա ինչպե՞ս ինձ գիտի: Ինչպե՞ս է համարձակվում հրապարակավ իմ մասին խոսել»: Եվ որոշեց վրեժխնդիր լինել, ուստի և գնաց հաջորդ ժողովին: Մտածեց մի մեծ քար նետել քարոզչի գլխին, բայց առիթ չընձեռվեց.
թեման մեղավորների հանդեպ Աստծո ունեցած սիրո մասին էր: Մարդը լսեց Տեր Հիսուսի կոչը.
«Ով որ ինձ մոտ կգա, դուրս չեմ անի» (Հովհ. 6:37)
Այս բարեկամն ազդվեց, անհետացան վրեժխընդրության և ատելության զգացումները, և ապաշխարության արցունքները հոսեցին նրա այտերն ի վար:
Նա այդ սրահից հեռացավ նոր մարդ դարձած` վերստին ծնված:
Մի՛ վախեցեք և մի՛ հրաժարվեք ձեր հարազատներին հրավիրել ավետարանական քարոզներին։ Մի՛ մտածեք, որ նրանք Աստծուց հեռու են և չեն ընդունի Աստծո խոսքը։ Դո՛ւք չեք տալու ապաշխարություն։ Դուք ոչինչ չեք կարող անել։ Աստվա՛ծ է խոսում մարդկանց սրտերի հատ։
Մարդունն են սրտի տրամադրությունները, բայց Տերիցն է լեզվի պատասխանը։
Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին, բայց Տե՛րն է հոգիները կշռողը։ Առակաց 16։1-2