Մի քարոզիչ հետևյալը պատմեց. «Ուսանողական տարիներին, երբ ճամփորդում էի մորս հետ, վերջապես քաջություն ունեցա նրան ասելու.
-Մա՛յր, այլևս Աստվածաշունչ չեմ կարդալու: Շատ դժվար ու անհասկանալի բաներ կան նրա մեջ: Այնքան հակասություններ կան, որ չեմ կարող ըմբռնել:
Մայրս ժըպտաց ու պատասխանեց.
-Որովհետև միանգամայն այլ կերպ ես կարդում:
-Ինչպե՞ս այլ կերպ: կարդում եմ բնագրից թարգմանվածը:
Մայրս ասաց.
-Հիշո՞ւմ ես, որ պատերազմի պատճառով հեռացել էիր տանից: Մոտ երկու տարի գրում էի քեզ տան անցուդարձի մասին: Նամակներիդ մեջ նշում էիր, որ շատ բաներ հասկանալի չեն. տանից հեռու գտնվելով` չէիր կարող հետևել տան անցուդարձին, քանզի ինչպես ինքդ էիր ասում, մեր կյանքը լրիվ փոխված էր: Աստվածաշունչն էլ մի նամակ է, կենդանի Աստծո նամակը` ուղղված քեզ: Եթե չես հասկանում, սխալը քո՛ մեջ է: Ուրեմն հեռու ես երկնային Հորից, որ չես հասկանում:
Մորս խրատը Տիրոջը գտնելու միջոց եղավ»: