Մի հավատացյալ երիտասարդ ընկերանում է անհավատ դեղագետի հետ ու հրավիրում իր տանը ճաշելու: Երկար զրուցելուց հետո, նա առաջարկում է ընկերոջը, վերցնել Աստծո Խոսքից մի համար` մշտական իր մոտ պահելու համար: Անհավատ երիտասարդը հազիվ է համաձայնվում, բայց չի մերժում ընկերոջը: Նա պատահական մի համար է վերցնում որի վրա գրված է լինում.
«Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ»: Երիտասարդը ծիծաղում է ու ասում. «Այդ ին՞չ նեղություն պիտի պատահի ինձ, որ ես Աստծուն կանչեմ»:
Խոսքերն ասելուց հետո աստվածաշնչյան համարը դնում է իր ծոցագրպանը և հեռանում: Մի օր ուշ երեկոյան դեղատան մեջ նստած, իր մոտ գալիս է մի աղջնակ ու դեղ գնում իր մայրիկի համար, ով համարյա արդեն մահացու վիճակում էր: Նա տալիս է դեղորայքը և աղջիկը հեռանում է: Հանկարծ նա աչքը գցում է աղջկա տված դեղատոմսին ու տեսնում, որ փոխանակ համապատասխան դեղը տալու, տվել էր ամենաբարձր դոզայով ուրիշ դեղորայք: Նա սարսափում է, քանի որ գիտեր, րոպեներ անց նրա մայրը պիտի մահանար: Անմիջապես դուրս է վազում դեղատնից ու նայում, որ ոչ ոք չկա, աղջիկը արդեն գնացել էր, իսկ դրսում արդեն մութ էր: Ներս է գալիս ու տագնապած պտտվում: Հանկարծ հիշում է աստվածաշնչյան այն համարը, որ վերցրել էր ընկերոջ տանից, հանում է այն ծոցագրպանից և ասում. «Աստված, մինչև հիմա քեզ չեմ հավատացել, բայց եթե դու հրաշք գործես և այդ դեղը չհասնի այդ կնոջը, ես խոստանում եմ, որ ամբողջ կյանքում քեզ կծառայեմ»: Աղոթելուց հետո խաղաղվում է ու սպասում, որ ինչ որ բան կփոխվի: Դեռ մեկ ժամ չանցած կրկին դեղատուն է գալիս նույն աղջիկը և ասում. «Բժիշկ, վազեցի ընկա, դեղը ձեռքիցս ընկավ կոտրվեց, ինձ նոր դեղ կտաս՞»: Բժիշկը այլևս չեր լսում աղջկա խոսքերը, այլ իր աչքերը երկինք հառած փառք էր տալիս Աստծուն:
«Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ»
Սաղմոս 50.15