Դուռը բախեցին: Բացեցի այն: Ներս մտավ մի մարդ, և ասաց, որ ինքը ջախջախված մի նավի նավապետն է: Ձեռքի մեջ մի քանի դահեկան դրի: Նա շնորհակալություն հայտնեց ինձ ու կարծես ուզեց վերադարձնել, ապա ասաց. «Երկար է ձամփորդությունս, բայց մտահոգ չեմ, որովհետև հուսալի ուղեկից ունեմ»:
«Բախտավոր ես»,-ասացի,-«շատ դժվար է մենակ ճամփորդել: Ո՞վ է այն»: «Աստված, ահա՛»,-պատասխանեց նա և վերարկուի գրպանից հանելով Նոր Կտակարանը, ասաց. «Ահա՛, Նրա խոսքերն են ուղեկցում ինձ, երբ խոսում եմ Իր հետ, պատասխանը գտնում եմ այս գրքում: Ուստի, միշտ էլ խաղաղությամբ եմ ճամփա գնում»: Ապա կրկին շնորհակալություն հայտնեց ու դուրս եկավ:
Նրա խոսքերը նիզակի պես խոցեցին ինձ: Բնավ չէի խորհել Աստծո մասին: Այն ինձ թվում էր շատ հեռվում գտնվող մի անորոշ զորություն: Մինչդեռ այս մարդն այնպես խոսեց Նրա մասին, կարծես մոտիկից գիտեր Նրան: Գրպանի Նոր Կտակարանը ինձ հիշեցրեց, որ Աստվածաշունչ բոլորովին չէի կարդացել:
Այս փոքրիկ միջադեպը շուտով մոռացվեց, բայց անհետ չկորավ: Այն զորավոր ներգործություն թողեց ինձ վրա` փոխեց կյանքս:
Փա՛ռք Աստծուն, որ ինձ էլ փրկեց, փա՛ռք Հիսուս Քրիստոսին: