Բայց օրենքը մեջ ընկավ՝ որ հանցանքը շատանա. Բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի եւս շատացավ շնորհքը։ Հռովմ. 5.20
Մի տարեց քրիստոնյա, որը սովորություն ուներ տնից տուն գնար և իր համաքաղաքացիներին ծանոթացնել Հիսուսի փրկության բարի լուրին, մի օր այցելեց անառակ և ահազդու արտաքինով մի հսկայի: Հենց տան տիրոջը հայտնի դարձավ այցի նպատակը, նա մի ձեռքով բռնեց այցելուին, մյուսով երկար դանակը և սպառնալով զայրագին բացականչեց. «Եթե մի բառ էլ ասես, դանակը կխրեմ:
Կյանքիս կեսը բանտերում եմ անցկացրել, էլ վախենալու ոչինչ չունեմ»: Այցելուն հանդարտ պատասխանեց. «Եթե Աստված թույլ տա, ուրեմ սպանիր: Բայց մինջ այդ մի բան ունեմ քեզ հայտնելու: Դեռ ժամանակ ունես, որ հոգիդ փրկես: Տեր Հիսուսը քեզ համար խաչվեց: Թեև մեղքերդ շատ են, բայց Նա քեզ կների: Ե՛կ…»: Հսկան չթողեց, որ նա շարունակի, աստիճաններից ցած գլորեց:
Մի քանի շաբաթ անց քրիստոնյան պատահաբար անցնում էր այդ փողոցով: Միջադեպը մտաբերելով՝ նա ակամա իր հայացքը ուղղեց հսկայի տանը: Հսկան կանգնած էր պատուհանի մոտ: Նա ճանաչեց «տարօրինակ» այցելուին և նշան արեց, որ վերջինս վեր բարձրանա: Մինչ քրիստոնյան մտածում էր, հսկան ինքը իջավ, ջերմ ողջունեց ու սկսեց արտասվել: «Ես երջանիկ եմ: Շնորհակալ եմ քեզնից: Շնորհակալ եմ, որ Հիսուսի մասին ինձ հայտնեցիր ես Աստծուն այնքան շնորհակալություն եմ հայտնել, որ քեզ բերեց իմ տուն: Ների՜ր ինձ»: Ապա միասին բարձրացան վեր՝ հսկայի բնակարանը: Նա պատմեց, թե ինչպես քրիստոնյայի խոսքերը սկսել էին այրել իր հոգին, և նա ծնկի էր եկել Տիրոջ առջև:
Դու ցանիր, աճեցնողը Տերն է... Տերը կանչում է բոլորին...