Շատ տանրիներ առաջ երեկոներից մեկում տարեց մարդը խնդրեց ճանաչված դերասանին կարդալ 23 սաղմոսը: Վերջինս համաձայնվեց՝ ասելով. «Ես կցանկանայի, որ ինձանից հետո նաև դուք կարդայիք այդ սաղմոսը»: Նա հիասքանչ ներկայացրեց սաղմոսը և արժանացավ հյուրերի ծափահարություններին: Հետո, երբ լռություն տիրեց, տարեց մարդը սկսեց կարդալ սաղմոսը: Նրա ձայնը խռպոտ էր և նա այն կարդաց ոչ այնպես, ինչպես դերասանը, բայց երբ նա ավարտեց ընթերցումը, ունկնդիրների աչքերին արցունքներ երևացին:
Դերասանը մոտեցավ տարեց մարդուն և ասաց. «Ես հասա ներկաների ականջներին, իսկ դուք՝ նրանց սրտերին: Գիտե՞ք ինչու: Բանը նրանում է, որ ես գիտեմ 23-րդ սաղմոսը, իսկ դուք գիտեք Հովվին»:
Հովհաննեսի ավետարան 10:14,27 Ես եմ բարի Հովիվը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։
Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց, եւ իմ ետեւից գալիս են։