Քրիստոնյա քարոզչի մոտ եկավ մի երիտասարդ և իր սիրտը բացեց նրա առջև՝ մեկը մյուսի ետևից խոստովանելով մեղքերը: Տիրոջ ծառան համբերությամբ լսում էր: Երբ երիտասարդն ավարտեց, քարոզիչը սկսեց բացատրել Հիսուսի խաչելության իմաստը, հայտնելով, որ Աստծո Որդու արյունը մաքրում է բոլոր մեղքերը: Քարոզիչն ասեց նաև, որ Հիսուսի՝ Գողգոթայի խաչի թափած արյունը հեղվել է և երիտասարդի համար: Երիտասարդն այնպիսի հանցանք էր կատարել, որ չհավատաց, թե Աստված կարող է իրեն ներել: Քարոզիչը բացեց Ավետարանը. «Նրան հավատացողը չի դատապարտվիլ, իսկ չ’հավատացողն արդեն դատապարտված է.
Որովհետեւ չ’հավատաց Աստուծո միածին Որդու անունին» (Հովհ. 3.18)։ Ապա ավելացրեց. «Բավական ծանր մեղքեր էիր խոստովանում քիչ առաջ: Բայց ամենածանր մեղքը բաց թողեցիր: Չես հավատում, որ Աստված քեզ փրկություն է առաջարկում: Աստված ստախոս չէ: Հավատա Իր խոսքերին: Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Նա քեզ ներում է շնորհում»: Ապա ընթերցեց.
«Որդուն հավատացողը հավիտենական կեանք ունի. Իսկ Որդուն չհնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծո բարկությունը մնում է նրա վրա»: Աստծո խոսքերը դիպան երիտասարդի սրտին…
Ով որ հավատում է Աստուծո Որդուն, վկայությունն ունի իր անձումը. Ով որ չէ հաւատում Աստուծուն, ստախոս է արել նրան. Որովհետեւ չ’հավատաց այն վկայությանն, որ Աստված վկայեց իր Որդու մասին։ 1Հովհ. 5.10