Բեռլինի Technische Universität–ի հոգեբաններն ու բժիշկները հանդես են եկել ցնցող հայտարարությամբ։
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։ Հայտարարությունն արվել է իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, գրում է fithacker.ru–ն։
Բժշկական հսկողության տակ իրականացվել են փորձարկումներ, որոնք հիվանդների մոտ հանգեցրել են մոտ 20 րոպե տևողությամբ կլինիկական մահվան, այնուհետև նրանց կրկին վերակենդանացրել են։
Ուսումնասիրությունները տևել են 4 տարի, մասնակցել է 944 կամավոր։
Գիտափորձերի ընթացքում հիմնականում կիրառվել են ադրենալին և դիմեթիլտրիպտամին, որոնք թույլ են տալիս օրգանիզմին վերապրել կլինիկական մահ և կրկին վերակենդանանալ առանց առողջությանը վնաս հասցնելու։
Ուսումնասիրությունն անցկացվել է բժիշկ Բերտոլդ Ակերմանի և նրա թիմի ղեկավարությամբ, որն ուշադիր հետևում էր գիտափորձի ընթացքին և գրանցում կամավորների բոլոր վկայությունները։
Արդյունքները ցույց են տվել, որ բոլոր կամավորները ունեցել են կլինիկական մահվան մասին հիշողություններ, որոնց մեծ մասը շատ նման են, սակայն եղել են որոշ տարբերություններ։
Կամավորներից շատերը զգացել են, թե ինչպես են կարծես «պոկվում» սեփական մարմնից, թեթևանում, հանգստանում։ Նրանք զգացել են նաև անվտանգություն, ջերմություն, ինչպես նաև վառ լույսի առկայություն։
Բժիշկների խումբը նաև ավելացնում է, որ նրանք շատ լավ իրազեկված են այդ գիտափորձի նկատմամբ մարդկանց արձագանքի մասին, ինչպես նաև այն փաստի մասին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ գիտափորձը մարդկանց մեծամասնության վրա, հատկապես երբ նրանք նշել են, որ կրոնական հավատալիքները որևէ ազդեցություն չեն ունեցել կամավորների զգացողությունների վրա գիտափորձի ժամանակ։
Հարկ է նշել, որ գիտափորձի մասնակիցները եղել են տարբեր կրոնի տեր մարդիկ` քրիստոնյաներ, մուսուլմաններ, հուդայականներ, հնդուիստներ, աթեիստներ։
Նախկինում մահվանը մոտիկ բոլոր զգացողությունները վերագրում էին հալյուցինացիաներին, սակայն բժիշկ Ակերմանն ու նրա թիմը նոր լույս սփռեցին այդ հարցի վրա։ Նրանք ապացուցում են, որ գոյություն ունի հանդերձյալ կյանք բանականության և մարմնի միջև առկա երկվության տեսքով։
«Գիտեմ, որ մեր արդյունքները կարող են խախտել շատերի կարծիքն ու դավանանքը։ Սակայն մենք պատասխան տվեցինք մարդկության պատմության ամենամեծ հարցերից մեկին, այնպես որ հուսով եմ, որ այդ մարդիկ կներեն մեզ։ Այո, մահից հետո կյանք կա, և, կարծես, դա վերաբերում է բոլորին», – նշել է բժիշկ Ակերմանը։ Դիտեք նաև այս տեսանյութը
աղբյուր՝ newsarmenia.am