Մի փոքրիկ տղա ծովափին խաղում էր. իր փոքրիկ թաթիկներով ավազից դղյակ էր շինում: Հանկարծ փոքրիկի հայրը նրան բռնեց և գրկած սկսեց վազել: Տղան ճչում էր. «Դղյա՜կս, ես դղյա՜կ եմ ուզում շինել»: Հայրը ուշադրություն չէր դարձնում: Ի վերջո նա փոքրիկին ապահով մի տեղ իջացրեց և ցույց տվեց նրան, թե ինչպես էր ծովի ալիքը ծածկել փոքրիկի դղյակը:
«Եթե թույլ տայի, որ ավազե դղյակդ ավարտեիր, դու հիմա արդեն խեղդված էիր լինելու»:
Մենք միշտ տարբեր զբաղմունքներով զբաղված ենք. շինելու և վաստակելու, սովորելու և այլն: Սակայն երբ կիսատ է մնում մեր ծրագրերն ու գործերը կամ չի հաջողվում և փլուզվում են մեր շինածները, սկսում ենք տրտնջալ և բղավել այդ փոքրիկի նման: Բայց Աստված տեսնում է ամեն ինչ, Նա տեսում է մեզ մոտեցող վտանգը և փրկում է մեզ անտեսանելի վտանգներից: Նա չի հարցնում քեզանից, թե ինչպես փրկի քեզ: Տերը ունի Ի՛ր մոտեցումները:
Նա սիրող Հայրն է, որ մեր ամեն քայլին հետևում է ամենայն ուշադրությամբ: Երբ մենք ինքնամոռաց սկսում ենք այդ փոքրիկի պես շինել մեր ապագան, չենք զգում, որ գնալով հեռանում ենք Աստծուց և մեզ հետապնդում է մահվան վտանգը: Եթե քեզ հետ պատահել է այդպիսի պատահական դեպքեր, ապա իմացիր, որ Աստված քեզ ոչ թե չի սիրում, որ այդպես պատահեց քեզ հետ, այլ ընդհակառակը, դու Նրա համար շատ թանկ ես և Նրա ուշադրության կենտրոնում ես:
Որդյակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ Նրա հանդիմանությունից մի ձանձրանար. Որովհետեւ Տերը որին որ սիրում է՝ հանդիմանում է, եւ ինչպես մեկ հայր որ իր որդիին սիրում է։ Առակաց 3:11-12
Եվ վերջապես. դու ի՞նչ ես կառուցում, ի՞նչ ծրագրեր ես կազմել քո ապագայի համար, բե՛ր Աստծո առջև, որ Նա՛ իրագործի: