Սիրելի հոգի, ինչ վիճակում որ կաս այս պահին, դու կարող ես գալ Աստծո առջև ու զղջալ քո մեղքերի համար և Նա քեզ կընդունի: Ապրում ես, ուրեմ ժամանակ ունես... Ամենից թանկ բանը, որ մենք ունենք, դա ժամանակն է: Կարող ենք ունենալ ամեն բան, բայց ժամանակ չունենանք վայելելու:
Կարող է ամենից առողջը լինենք, բայց ժամանակ չունենանք...
Ինչի՞ համար է պետք ժամանակը. ընտրության: Մենք ժամանակի մեջ լինելով պիտի ընտրենք հավիտենության ճանապարհը, թե ուր ենք գնալու մեր ժամանակի ավարտից հետո: Ապրում ենք, ուրեմ ժամանակ ունենք ապաշխարելու և մեր մեղքերը խոստովանելու: Աստված սպասում է մեզ ժամանակ տալով, սակայն մարդկության ամենից կարևոր գործը սա է իր ժամանակի մեջ, որ ընտրի Հիսուսին և մաքրվի մեղքերից, և մնացածը ետևից է գալիս: Ժամանակ ունենք գործի, ժամանակ ունենք հաց ուտելու, քնելու, խաղալու, տարիներով սովորելու, շինելու և քանդելու և ամեն տեսակի բաներ անելու, սակայն ժամանակ չունե՞նք ընտրություն կատարելու, որը տևում է շատ կարճ: Գրված է. «Խնդրեցեք Տիրոջը, քանի որ Նա գտնվում է. Նրան կանչեցեք, քանի որ Նա մոտ է»: Եսայիա 55:3 Գրված է քանի որ Նա գտնվում է, այսինքն քանի ժամանակ կա: Մեկ ուրիշ տեղ ասում է. «Տերը չի ուշացնիլ խոստումը, ինչպես ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն»։ 2 Պետրոս 3:9
Աստված քեզ վրա երկայնամիտ է և չի ուզում որ կորչես, այլ որ ապաշխարես և հավիտյան ապրես:
Մի սպասիր աշխարհի վերջին, կարող է քո վերջը ավելի շուտ գա, այս պահին մտածիր քո հավիտենության մասին: Երբ մեր ժամանակը վերջանում է, մահը գալիս է և չի հարցնում կիսատ գործ ունես, ինչ ազգի ես, ինչ խավի ես, ինչ տարիքի ես, ինչ ես արել կամ անում, վերջակետ է դնում ամեն ինչին... Եթե Աստծունն ենք, մահը վերջակետ է դնում մեր ժամանակավոր կյանքին, բայց սկսվում է հավիտենական, չքնաղ կյանքը Աստծո մոտ, իսկ եթե Աստծունը չենք...
Սիրելի հոգի, Աստված սպասում է քո պատասխանին. կյանք թե մահ, բայց դու կյանքը ընտրիր որ ապրես: Քեզ միայն մնում է գալ Աստծո առջև ոնց որ կաս, Նա քեզ քո անունով է կանչում, ոչ թե ուրիշի, ոչ թե մեր պատկերացրած «սրբված, մաքրված վարդապետի»: Նա եկավ, որ որոնե և ապրեցնե կորածին: Նա է սրբողը, Նա է արդարացնողը, Նա է բարձրացնողը, Նա է խաղաղություն տվողը, Նա է իմաստություն տվողը, Նա է զորություն տվողը, Նա է ամեն բան անողը, իսկ մեր կողմը անառակ որդու պես զղջալ և դառնալն է:
Հիսուսի Արյունը կարող է քեզ սրբել ինչքան էլ կեղտոտ լինես: Հիսուսի Արյունը զորություն ունի մաքրելու և արդարացնելու և տիեզերքի Տիրոջ որդին դարձնելու: Ամեն: