Պիտի մրսես, որ տաքանաս ու լավ զգաս։
Պիտի ցավի, հետո անցնի, որ հասկանաս՝ ինչքան լավ է առանց ցավի:
Մի օր լացի՛ր ու կիմանաս՝ Ուրախն ինչ է:
Ընկի՛ր մի օր ու կիմանաս՝ ինչ լավ բան է բարձրանալը:
Պիտի լինի դատարկություն, որ լցվելուց չդատարկվես:
Պիտի մթնես, որ ճանաչես՝ ով է Լույսը:
Սիրի՛ր մի օր, կհասկանաս, որ չես ապրել մինչև այսօր...
Պարույր Սևակ