Սիրելի հոգի, դու փրկության կարիք ունես, այդ փրկությունը կա, ներկա է: Հենց այս վայրկյանին քեզ մոտ է: Տեր Հիսուս Քրիստոսը երկու հազար տարի առաջ պատրաստեց քեզ համար: Գուցե դու տեղյակ չես կամ տեղյակ ես, բայց շատ բարդ է քեզ թվում քո փրկության հարցը, իմացի՛ր, որ այս պահին քեզ մոտ է փրկությունը: Տեր Հիսուսը այնքան մոտեցրեց փրկությունը մեզ, որ գրված է. «Չասես քո սրտումը, Ո՞վ վեր կելնե երկինքն, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար։
Կամ՝ ո՞վ կիջնե անդունդն այսինքն Քրիստոսին մեռելների միջից հանելու համար։ Բայց գիրքն ի՞նչ է ասում. Մոտիկ է քեզ խոսքը, քո բերանումն ու քո սրտումն է, այսինքն հավատքի խոսքն որ մենք քարոզում ենք։ Որովհետեւ եթե բերանովդ Յիսուսին Տեր դավանես, և սրտումդ հավատաս թե Աստված հարություն տվավ Նրան մեռելներից, կապրես» Հռովմ. 10:6-9:
Հաճախ մտածում ենք, պիտի մեծ գործեր անենք մեր փրկության համար, բայց Տեր Հիսուսը մեծ գործը արդեն արել է: Նա գնեց մեզ համար մեր հոգու փրկությունը և ձրի է տալիս մեզ: Այնպես որ, մտածիր այս մասին, ու մի մտածիր, որ ուշ, ժամանակ, տեղեկություն, կարողություն չունես և պաճառներ մի որոնիր: Դու չես վաստակելու քո փրկությունը, դու ընդունելու ես այն:
Փառք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին: