Ո՞վ կա ձեզանում Տերիցը վախեցող, նրա ծառայի ձայնին լսող, որ գնում է խավարումը եւ ճառագայթ չ՛ունի. Թող նա ապավինի Տիրոջ անվանը, եւ իրան գցէ իր Աստուծո վրա։ Եսայիա 50:10
Ծեր և փորձառու մի նավաստի ասել է. «Սաստիկ փոթորիկ և ալեկոծության ժամանակ մենք միայն մի բան կարող ենք անել՝ նավը դնել որոշակի դիրքի և սպասել»:
Սիրելի՛ հավատացյալ, երբեմն քո անելիքն էլ ճիշտ սա է: Երբ Պողոս առաքյալի նման դու էլ օրերով ոչինչ չտեսնես, միայն մի բան է, որ կարող ես անել, միայն մի ելք ունես դու: Ո՛չ տրամաբանությունը կարող է օգնել, և ո՛չ էլ անցյալի փորձառությունը կարող է որևէ լույս սփռել: Աղոթքն անգամ չի կարող մխիթարել քեզ:
Ընդունի՛ր մի դիրք և հաստա՛տ մնա այդ դիրքում: Քեզ, քո ամեն ինչով հանդերձ, դիր Տիրոջ մեջ և պահվիր այնտեղ, մինչև որ փորձությունն ու խավարն անցնեն: Թող լինի, ինչ լինելու է՝ փոթորիկ, ալեկոծություն, որոտ, կայծակ: Դու ամուր կառչիր «ղեկից», և վստահությունդ թող անսասան մնա՝ հավիտենական ու ամենակարող Աստծո հանդեպ: Նա կկատարի Իր ուխտը և շուտով քեզ օգնության կգա Իր մեծ սիրով՝ լուծելու քո բոլոր խնդիրները: