Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։ Ձեր հեզութիւնը թող յայտնի լինի ամեն մարդկանց. Տէրը մօտ է։ Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։ Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք։ Փիլիպեցիս 4:4-8
Շատ ժամանակ, գրեթե ամեն անգամ մեր հոգսերը ոչ թե աղոթքով, աղաչանքով և գոհությամբ հայտնում ենք Աստծուն, այլ տրտնջալով ու բողոքելով հայտնում ենք մարդկանց:
Աստվածաշնչում գրված այս խոսքերը չկատարելով ընկնում ենք անխաղաղության ու խախտումների մեջ:
Երբ մենք կարդում ենք. «Ոչինչ հոգս մի անէք». չի ասում այն մասին, որ հանգիստ նստենք առանց հոգս անելու ու ոչինչ չանենք: Այլ ասում է. «Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն»։ Չպիտի նստենք, այլ աղոթքով, աղաչանքով ու գոհությունով հայտնի պիտի անենք մեր հոգսերը Տիրոջը ամեն ժամանակ հավատալով, որ Տերը մեզ համար հոգս է անում: Երբ այս ամենը անենք, կկատարվի այս խոսքը. «Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը»։ Փիլիպեցիս 4.7: Եվ երբ որ այս խոսքը կատարվի կսկսենք ոչ թե մեր հոգսերի մասին մտածել ու տրտմել, այլ կսկսենք այս խոսքով շարժվել. «Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք» Փիլիպեցիս 4:8
Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։ Ձեր հեզութիւնը թող յայտնի լինի ամեն մարդկանց. Տէրը մօտ է։ Դավիթն ասում է. «Ես բարձրացնում եմ իմ աչքերը դէպի սարերը. ո՞րտեղից կ՛գայ իմ օգնութիւնը։ Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ»։ Սաղմոս 121.1,2
Տիրոջը հուսանք ամեն ժամանակ ու սպասենք...