Եւ սա է դատաստանը, որ լույսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լույսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։ Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լույսին, եւ չէ գալիս դէպի լույսը, որ նորա գործերը չ’յանդիմանուին։ (Հովհաննես 3.19,20)
-Ես փորձեցի կարդալ Աստվածաշունչը, բայց ոչ մի բան չհասկացա,- ասաց գործարարն իր հարևանին, երբ նա պատրաստվում էր խոսել Ավետարանի մասին:
-Հատկապես ի՞նչը չհասկացար, -
հարցրեց հարևանը:
-Համարյա բոլորը. Ինձ համար այդ գիրքն անհասկանալի դարձավ:
Թերթելով Աստվածաշունչը՝ հարևանը ցույց տվեց մի համար. «Շնութիուն մի ըներ» (Ելից 20.14): Գործարարը լուռ մնաց, նրա ապրած կյանքը լավ ծանոթ էր բոլորին, և նա չէր թաքցնում այն:
Մարդկանց մեծամասնությունը, ովքեր փորձում են արդարացնել Աստվածաշունչ չկարդալու իրենց ցանկությունը՝ պատճառաբանելով, թե դժվար է այն հասկանալ, անկեղծ ասած, վախենում են հոգևոր լույսից, որը լուսավորում է իրենց կյանքը: Մի՞թե իրականում Աստվածաշունչը համարվում է մռայլ գիրք: Իհարկե ո՛չ: Շատերն այն համարում են շատ լուսավոր և խուսափում են նրանից, որպեսզի խղճի խայթ չզգան: Մարդիկ առաջվա նման սիրում են խավարը և ոչ թե լույսը, որովհետև նրանց գործերը չար են: Այդպիսին էր Եդեմի պարտեզի զույգը: Մեղք գործելով՝ նրանք թաքնվեցին Աստծուց, որպեսզի թաքցնեին իրենց մերկությունը:
Եթե շուռ տանք մեծ քարը, դրա տակ կարելի է տեսնել բազմաթիվ միջատներ: Մի քանի վայրկյանի ընթացքում նրանք անհետանում են ինչ-որ տեղ: Նմանատիպ բան է տեղի ունենում, երբ արթնանում է մարդու խիղճը: Դրա համար էլ Աստծուն տանող միակ ճանապարհը համարվում է մեղքերի անկեղծ խոստովանություն:
Անկեղծ խոստովանությունով եկ Աստծու առջև, և բաց սիրտդ քանի դեռ ուշ չէ: Աստվածաշնչում գրված է մեզ համար շատ կարևոր այս խոսքը.
Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չմեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։ Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. Եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ։ 1 Հովհաննես 2.1,2
Մեր բարեխոսը՝ Հիսուս Քրիստոսը ոչ միայն հավատացիալների, այլ բոլոր աշխարհքի համար քավություն է անում Իր սուրբ արյունով, եթե ապաշխարում ու խոստովանում են իրենց հանցանքները: Եթե առաջին անգամ ես այս մասին իմանում, մի հապաղիր, Տերը սիրում է քեզ: Նա քեզ համար էլ է թափել Իր սուրբ արյունը: Նա սիրում է քեզ: Քեզ համար տեղ է պատրաստել երկնքում, ինչո՞ւ ես մերժում, դու էլ ես Նրա համար թանկ: Այս խոսքերը փառաց Տերն է ասում. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիւանդներին. Ես չեկա արդարներին այլ մեղաւորներին ապաշխարութեան կանչելու»։ Մարկոս 2.17
Դու եթե շատ մեղքեր ես գործել, ու մտածում ես, թե Տերը չի ների քեզ, սխալվում ես: Տերը կանչում է մեզ այսպիսի մի վիճաբանության, Նա ասում է մեզ. Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան։ Եթէ յօժարէք եւ լսէք, երկրի բարիքը կ՛ուտէք։ Բայց եթէ մերժէք եւ ապստամբուէք, սուրը պիտի ձեզ ուտէ. Որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։ Եսայիա 1.18-20
Եկեք հավատանք Տեր Հիսուսի արած փառավոր գործին, Նա խաչվեց, որպեսզի մեզ փրկի մեր մեղքերից ու տանի Իր մոտ, Նա է հավիտենական կյանքը : Մի՛ հապաղիր, այս պահին հիշիր մեղքերդ, որ արել ես Աստծո առաջ քո կյանքում, մի՛ ասա. «Լավ, թող մնա մի ուրիշ անգամ»: Գուցե ուշ լինի, գուցե Աստծո խոսքը մերժես, որ Տերը այս պահին քո սրտի հետ խոսում է ու դուրս գաս մեծ, շատ մեծ փորձության ենթարկվես ու շատ ուշ լինի:(Չենք վախեցնում, այլ զգուշացնում ենք): Մի ուշացրու, Տերը խոսում է մեր սրտի հետ. «Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք, Մի խստացնէք ձեր սրտերը ինչպէս բարկանալու ժամանակումն փորձութեան օրը անապատի մէջ». (Եբր 3.7,8,15 4.7)
Դու այդ մեղքերովդ ո՞ւր ես գնում:
Իր յանցանքը ծածկողը չի յաջողւիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ՛գտնէ։ Առակաց 28.13
Տերը կանչում է Իր մոտ.
Ով բոլոր ծարաւներ, եկէք ջրերին մօտ. Եւ դուք որ փող չ՛ունիք, եկէք, ծախու առէք եւ կերէք, եկէք առէք առանց փողի, առանց վճարի՝ գինի եւ կաթ։ Ի՞նչու էք փող վճարում, եւ ոչ թէ հացի համար, եւ ձեր վաստակը՝ չ՛կշտացնող բանի համար։ Մէկ ինձ լսեցէք, որ բարիք ուտէք, եւ ձեր հոգին զուարճանայ պարարտութիւնով։ Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կ՛ապրէ. Եւ ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ՝ Դաւիթի հաւատարիմ ողորմութիւնները։ Եսայիա 55.1-3
Սիրելիս, այսպես որ ապրում ենք, միշտ այսպես չի լինելու, մի օր ամեն բան կխառնվի ու կփոխվի: Աշխարհի վերջը մոտենում է, բայց մենք դեռ անհոգ ապրում ենք: Եվ այդ մի օրը կարող է լինել հենց այս օր: Ով որ Տիրոջն է, ապահով է: Այս համարներն էլ կարդա Սուրբ Գրքից:
Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով։ Ծաղկի պէս ծլում է եւ թոթափում է, եւ փախչում է ստուերի պէս՝ չէ կանգնում. Հոբ 14.1,2
Տիրոջը յուսացողները Սիօն սարի պէս են, որ չէ շարժվում եւ կենում է յաւիտեան։ Երուսաղէմի չորս կողմովը սարեր կան. Այնպէս էլ Տէրն իր ժողովրդի չորս կողմովն է այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ Սաղմոս 125.1,2