Ամեն օր

Այսպէս է ասում Եհովան. Իսրայէլի սուրբը եւ նորա Արարիչը, ապագայ բաներն ինձանից հարցրէք, իմ որդկանց եւ իմ ձեռքի գործքի համար ինձ պատուիրեցէք։ Ես եմ շինել երկիրը եւ մարդին նորա վերայ ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը, եւ ես պատուիրում եմ նորա բոլոր զօրքին։ Եսայիա 45.11,12

***
Այսպէս է ասում Տէրը. Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։ Նա մոշենիի պէս պիտի լինի անապատումը, եւ պիտի բարիքը եկած ժամանակը չ՛տեսնէ, եւ պիտի բնակուէ անապատի այրուած տեղերումը, աղի եւ անբնակ երկրումը։ Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։ Նա նման կ՛լինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. Նա իր արմատները կ՛ձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. Այլ նորա տերեւները կանաչ կ՛լինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։ Երեմիա 17.5-8

*** Դադարեցէք մարդի վերայ յուսալուց, որի շունչը նորա ռնգացը մէջ է. Որովհետեւ ի՜նչ է համարվում նա։Եսայիա 2.22

*** Եւ դու, ով Դանիէլ փակիր այս խօսքերը եւ կնքիր գիրքը մինչեւ վերջի ժամանակը. Շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ։ Դանիել 12.4

*** Եւ նա ասեց. Գնա, Դանիէլ, որովհետեւ այս խօսքերը փակուած եւ կնքուած են մինչեւ վերջի ժամանակը։ Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չ՛հասկանայ. Բայց իմաստունները պիտի հասկանան։ Մշտնջենական զոհը վերացնելու եւ աւերածի պղծութիւնը դնելու ժամանակից յետոյ հազար երկու հարիւր իննսուն օր է։ Երանի նորան որ կ՛սպասէ եւ կ՛հասնէ հազար երք հարիւր երեսունեւհինգ օրուան։ Դանիել 12.9-12

*** Երանելի են այս մարգարէութեան խօսքերը կարդացողը եւ լսողները, եւ սորանում գրուածները պահողները. որովհետեւ ժամանակը մօտեցել է։ Հայտնություն 1.3