Կերպ կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանվիք. Որովհետեւ լավ է, որ սիրտը շնորհքով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցով ոչինչ օգուտ չունեցան նրանք, որ այնպես գնացին։ Եբրայեցիս 13:9
Այս խոսքը շատ կարևոր խոսք է մեզ համար: Շատ լուրջ պետք է վերաբերվենք այս խոսքին: Այս վերջին ժամանակներում շատացել է օտար ուսմունքները, «օտար կերակուրները»: Ինտերնետում շատ տեղեկություններ կան անգամ հոգևոր, որը մենք մշտական տեղեկանում ենք, բայց քննենք, մեզ օգուտ տալի՞ս են, մեր սիրտը շնորհքո՞վ է հաստատվում, թե՞...:
Ինչքա՞ն եք ձեր ժամանակից տրամադրում անգամ այս բլոգը կարդալու, լսելու, դիտելու, գրելու, հետաքրքրվելու համար ու Աստծո Սուրբ Խոսքը չեք կարդում, այլ օգտվում եք կերակուրներով, որոնք օգուտ չեն տա նրանց, ովքեր այս կերպով են վարվում: Անհանգստություն կա այս ուղղությամբ, որ մեր ժամանակը ծախու չենք առնում: Սիրելիներ, անկեղծանանք ու անհանգստանանք: Մենք Աստվածաշունչ կարդո՞ւմ ենք ամեն օր, աղոթո՞ւմ եք ամեն օր և ամեն բանի համար, ինչպես առաքյալն է ասում:
Հորդորում ենք, որ թողեք ամեն ինչ, ինչը որ օտար ուսմունք է: Շուտով Տերը գալու է. «Եւ հիմա, որդեակներ, կացեք Նրանում. որ երբոր Նա կհայտնվի, համարձակություն ունենանք, եւ չամաչենք Նրանից Նրա գալուստի ժամանակումը»։ 2 Հովհ.2.28 Եկեք կենանք Նրանում, ոչ թե ինտերնետում:
Եթե կապվածություն ունես, Աստված կազատի, դա խնդիր չի, թո՛ղ ամեն ինչ, մի՛ բռնիր: Ծունկի եկ Ամենակարող Աստծո առջև, ու անկեղծացիր: Տերը գերի է առել գերությունը, քեզ կազատի: (Եփեսացիս 4.8): Ինտերնետը և այլ բաները չեն կարող փոխարինել Աստվածաշնչին: Աստվածաշնչում բազում օգտակար կերակուրներ կան, որոնք մարդու հոգին շինում են:
Աստվածաշունչը ամբողջովին ավելի ճոխ է և առողջարար, քան ամբողջ ինտերնետային համակարգը և ամբողջ աշխարհի գրականությունները: Եթե հոգևոր բան ես փնտրում՝ բաց Աստվածաշունչդ, եթե հոգով սոված ես բաց Աստվածաշունչդ, եթե վիրավորվել ես մեկից, բաց Աստվածաշունչդ, եթե խորհրդի կարիք ունես, բաց Աստվածաշունչդ, և եթե մենակ ես, բաց Աստվածաշունչդ: Ամեն հարցերիդ պատասխանը կգտնես Աստվածաշնչում: Աստծո մասին տեղեկությունը ամբողջովին տալիս է Աստվածաշունչը:
«Այսօր ինֆորմացիայի օվկիանոսը գնալով մեծանում է և կուլ է տալիս մարդուն ու խեղդում: Աստվածաշունչը հաստատուն է, կառչի՛ր նրանից, նա թույլ չի տա, որ դու սուզվես: Նա կպահի քեզ հաստատ ու Աստծուն մոտ: Աստվածաշունչն է վեհափառ, որովհետև Կենդանի Աստծո Խոսքն է. Ամեն:
Կերպ կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանվիք. Որովհետեւ լավ է, որ սիրտը շնորհքով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցով ոչինչ օգուտ չունեցան նրանք, որ այնպես գնացին։ Եբրայեցիս 13:9
Եվ վերջում.
«Արդ՝ դէն գցելով ամեն չարութիւնը եւ ամեն խաբէութիւնը, եւ կեղծաւորութիւնները, եւ նախանձը, եւ ամեն չարախօսութիւնը,
Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ կաթին որ նորանով աճէք [դէպի փրկութիւնը]». 1 Պետրոս 2.1,2
Կարդա Աստվածաշունչ և աղոթք արա: