Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. Եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։ Մատթ 25.10
Երիտասարդը մի քանի ատամ ուներ հանելու, ուստի ատամնաբույժն առաջարկեց տեղական անզգայացման փոխարեն ծիծաղաբեր գազ օգտագործել:
Նարկոզի վիճակում հիվանդը երազ տեսավ. ինքը կանգնած էր երկնքի արքայության դարպասի մոտ, միայն, ցավոք, դրսում: Քիչ անց դարպասի դռները փակվեցին նրա առջև: Նա ցնցվեց և այդ ժամանակ էլ աչքերը բացեց:
Թեև գազի ազդեցությունը շուտով անցավ, բայց երազի տպավորությունը դառ թարմ էր: Որոշ ժամանակ անց, սակայն, երիտասարդը մոռացության տվեց այն: Մինչդեռ Աստված չէր պատրաստվում կիսատ թողնել Իր սկսած գործը: Այդ երիտասարդը գնացքով ուղևորություն պիտի կատարեր: Երբ նա մտավ վագոն, մի բրաշուր գտավ, որ վերնագրված էր. «Որտե՞ղ ես անցկացնելու հավիտենականությունը»: Ինչ-որ մեկն, ասես դիտավորյալ, թողել էր այն դատարկ նստատեղում: Երիտասարդը հասկացավ. ինքը պետք է որոշում կայացներ: Եվ նա կատարեց իր ընտրությունը. հենց այդտեղ նա մեղքերի թողություն խնդրեց, ընդունեց Հիսուսին որպես փրկիչ:
Շնորհի դուռը դեռ բաց է, սակայն ո՞վ գիտի, թե որ պահին այն կփակվի, միգուցե և այսօ՞ր... որոշիր: