Մեկ տարի առաջ Խաղաղություն բլոգ կայքում տեղադրվեց մի թեմա հետևյալ վերնագրով. <<Աշխարհի վերջը 2012թ. դեկտեմբերին>>: Այդ թեմայից հետո անցել է մեկ տարի, սակայն աշխարհի վերջը չեղավ: Դա գալիս է ասելու, որ մարդկանց մեջ սուտ լուրեր են տարածվում, որը բերում, հանգեցնում է այն չար իրողությանը, որ մարդիկ չհավատան աշխարհի վերջի օրվա իրականությանը: Կարդա՝ 2 Պետրոս 3
3 Բայց առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։
4 Եւ կ’ասեն. Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ։
5 Վասնզի նորանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծոյ խօսքովը.
6 Նորա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ։
7 Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նոյն խօսքովը պահպանուած պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը։
8 Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր։
9 Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։
10 Բայց Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կ’անցնէ եւ տարերքը կրակով վառուած կ’հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ’այրուին։
11Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. Ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։
12 Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել, որ նորանում երկինքները կրակով այրուած կ’լուծուին. Եւ տարերքը կրակ ընկած կ’հալուին։
13 Բայց նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. Որոնցում արդարութիւն է բնակվում։
14 Սորա համար, սիրելիներ, սորանց սպասելով ջանք արէք որ անբիծ եւ անարատ գտնուիք նորա առաջին խաղաղութեան մէջ։
15 Եւ մեր Տիրոջ երկայնմտութիւնը փրկութիւն համարեցէք.: 2 Պետրոս 3