Կարտեր Կոնլոնը սա քարոզեց Նյու Յորքի երկնաքերների փլուզմանը (2001թ. սեպտեմբերի 11) հաջորդող առաջին կիրակի օրը:
2001թ. սեպտեմբեր 11 ԱՄՆ
Լսե՛ք ուշադիր, այնպես, ինչպես դեռ չեք լսել Ձեր կյանքում երբևէ: Իմ հիշողություններում սեպտեմբերի 11-ի ողբերգությունն ընդմիշտ դրոշմվել է այն պատմությամբ, որը ես լսեցի ոստիկանության սպայից: Նա պատմում էր, թե ինչպիսի վախ ու սարսափ կար փլուզվող երկնաքերներից փախչող մարդկանց դեմքերին: Այնտեղ կային ոստիկանության սպաներ և հրշեջներ, ովքեր, սեփական վախն անտեսելով, ընդառաջ էին գնում աղետին, բայց գոչում էին և ասում բոլորին. «Փախեք այստեղից, եթե ցանկանում եք ապրել»: Հիմա ես էլ Ձեզ եմ կոչ անում` փախե՛ք այն ավետարանից, որը կենտրոնացնում է ձեզ անձնական հաջողությունների և բարեկեցության վրա: Փախեք:
Փախե՛ք նրանցից, ովքեր Հիսուսի անունն օգտագործում են միայն անձնական շահույթ քաղելու համար: Փախեք: Փախե՛ք նրանցից, ովքեր հարստահարում են ձեր գրպանը` օգտագործելով Հիսուսի անունը: Փախեք: Փախե՛ք այն ավետարանից, որը ինքնակատարելության է ուղղորդում: Փախեք: Փախե՛ք այն եկեղեցուց, ուր ուշադրության կենտրոնում մարդն է, այլ ոչ թե Քրիստոսը: Փախեք: Փախե՛ք այն եկեղեցիներից, որտեղ չի քարոզվում ճշմարիտ Աստվածաշունչ, որտեղ արժեզրկված է Աստծու Խոսքը, և չկա Ճշմարտության Խոսքը փնտրող ոչ մի հոգի, չկա կատարված մեղքի համար զղջում, և չկա հիշատակություն Հիսուսի արյան մասին: Փախեք: Փախե՛ք այն եկեղեցուց, որը ձեզ թույլ է տալիս հարմարավետ զգալ` մեղքերով հանդերձ ապրելով: Եթե դուք գալիս եք Աստծու տուն և անընդհատ մեղանչելով մնում եք չմերկացված, չհանդիմանված, ուրեմն դուք նստած եք սատանայի հետ նույն սեղանի շուրջ: Փախեք այն եկեղեցիներից, որտեղ ամբիոնը զբաղեցրել է քաղաքագետը` անձնական քաղաքական խնդիրների լուծման համար: Փախեք նրանցից, ովքեր իրենց քարոզներում ատելություն են սերմանում եղբայրների, այլ ազգերի և մշակույթի մարդկանց միջև: Փախեք: Փա խե՛ք անաստված հիսթերիկ (սպազմատիկ) շարժումներից և նրանց անվերջանալի դատարկ մարգարեություններից: Աստծո՛ւ զավակներ, փախե՛ք այն քարոզիչներից, ովքեր ամբիոնից անեկդոտներ և կատակներ են պատմում: Փախեք, եթե ուզում եք կենդանի մնալ, այնպես փախեք, ինչպես դուք դեռ երբեք չեք փախել:
«Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը»։ (Բ Կորնթացիս 6:17-18):
Բարի լուր