Արիականության հերձվածողություն (հատված եկեղեցու պատմությունից մ.թ.300-600թթ):
Արիականությունը հարց բարձրացրեց Հիսուսի` կատարյալ Աստվածության մասին: Արիանոսը` հերձվածողության հիմնադիրը, Ալեքսանդրիայի եկեղեցու երեցն էր: Նա սովորեցնում էր, որ Հիսուսը չի եղել հավերժական մշտագոյ Աստված, այլ պարզապես ստեղծվել է: Արիանոսը լավ աստվածաբան չեր, բայց նա երգերի գերազանց հորինող էր: Նա իր վարդապետությունը պրոպագանդելու համար գրեց երգեր, որոնք շատ հանրամատչելի դարձան: Քանի որ մարդիկ երգում էին նրա երգերը, ապա սկսեցին ընդունել նրա կեղծ հայացքները:
Սակայն Արիանոսին հակադրվեց Ալեքսանդրիայի եպիսկոպոս Աթանեսը, որն աներեր էր Հիսուսի կատարյալ Աստված լինելու հավատքի մեջ: Արիանոսի և Աթանեսի միջև հակադրությունը մոլեգնեց երկար տարիներ, և հասարակական կարծիքներն այս վիճելի հարցում չհամընկան: Աթանեսը Հիսուսի Աստված լինելու իր հավատքի համար հինգ անգամ կտրվեց եկեղեցուց: Շատ անգամ նա մենակ է ընդդիմացել արիականությանը:
Աստված Աթանեսին պարգևատրեց իր հերոսական, անկոտրում արարքի համար: 381 թվականին, Սուրբ Գրքի երկարատև ուսումնասիրությունից հետո, Կոստանդնուպոլսյան վեհաժողովում եկեղեցին խրախուսեց Աթանեսին:
Վեհաժողովն ընդունեց, որ Հիսուսը կատարյալ Աստված է, համագոյ Հայր Աստծուն:
Տեսնո՞ւմ եք ինչ ազդեցություն ունեցավ երգը: Եվ մեր ժամանակներում պետք է զգուշանանք, ուշադրություն դարձնելով մեր լսած երգերի բովանդակության վրա:
«...Ձեր պարծանքը լաւ չէ. Չ’գիտէ՞ք որ մի փոքր խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է»: Ա Կորնթացիս 5.6