Կ՛ըսես, թե՝ ես կը սիրէմ Քեզ:
Կը բարկանաս, կը նախատես,
Կը տրտնջաս, կը բամբասես,
Կը բողոքես,
Հետն ալ կ՛ըսես՝ կը սիրէմ Քեզ:
Կը բողոքես, կը հայհոյես,
Կը նախանձես,
Կ՛արհամարհես ուրիշներու,
Նորեն կ՛ըսես՝ կը սիրէմ Քեզ:
Կը շնանաս մտքով թաքուն,
Կը խռովես ու կը նեղվես,
Հպարտություն կուգա վրադ,
Խեթ կը նայես ասոր, անոր,
Ու կ՛ըսես, թե՝ կը սիրէմ Քեզ:
Շատ կը խոսես պարապ բաներ,
Կը թափառես ասդին, անդին,
Ծաղր կ՛ընես ասոր, անոր,
Կը զրպարտես ու կը դատես,
Վերջն ալ կ՛ըսես՝ կը սիրէմ Քեզ:
Երբ քեզ կ՛ատեն, կը նախատեն,
Դուն ալ անոնց նույնը կ՛ընես,
Խոսքը ըսեն՝ փոխարենը
Երկու կ՛ըսես, չես համբերե ու չես ներե
Ու դեռ կ՛ըսես՝ կը սիրէմ Քեզ:
Ա՜խ, սիրելիս, դուն չգիտես՝
Այդ մեղքերով նորեն Ինծի կը չարչարես,
Խաչափայտը ուսիս կու տաս
Ու Գողգոթա լեռը կը հանես
Եվ վերքերս կը նորոգես,
Հետն ալ կ՛ըսես՝ կը սիրէմ Քեզ:
Մի՞թէ սէր է այս ըրածդ,
Գիտե՞ս արդյոք, ի՞նչ է սէրը:
Իմ Սուրբ Գրքում պարզ կը գրեմ,
Թե Զիս սիրես՝ պատվիրաններս պիտի կատարես:
Սէր է նաև լուռ զոհվելը,
Նայիր խաչին, որ համոզվես:
Բարի լուր