Անգլիացի մի քարոզիչ, որը գործում էր նաև անգլիական բանակում, մի մեծ եկեղեցում քարոզ կարդաց՝ մեջբերելով վերոհիշյալ համարը: Ավարտելով իր խոսքը՝ նա ասաց. «Բարեկամներս, ոչինչ, ոչինչ չի փոխարինում վերստին ծննդյանը: Կարող ես եկեղեցու անդամ լինել, ամենամեծ եկեղեցու, սակայն անդամակցել՝ չի նշանակում բոլորովին վերըստին ծնունդ ապրել»: Ապա, մատնացույց անելով իր կողքին նստած մի վարդապետի, ասաց.
«Կարող ես վարդապետ դառնալ իմ այս բարեկամի նման, բայց վերստին ծնված չլինել: Հիսուս ասել է, որ եթե մարդը նորից չծնվի, չի կարող Աստծո թագավորությանն արժանանալ»:
Քարոզիչը, որ անգլիայի արքեպիսկոպոսն էր, մի շարք օրինակներով բացատրեց, որ գրասենյակներ զբաղեցնող բարձրաստիճան հոգևորականները բոլորովին ցույց չեն տալիս, թե իրենք վերստին ծնունդ են ունեցել:
Քիչ անց արքեպիսկոպոսը մի գրություն ստացավ. «Սիրելի՛ քարոզիչ, երեսուն տարի է, ինչ ես եկեղեցու պաշտոնյա եմ: Երբ ինձ մատնացույց արեցիք, միայն այդ ժամանակ հասկացա, որ ես վերստին ծնունդ չեմ ունեցել»:
Սիրելի ընթերցող, իսկ դու վերստին ծնվե՞լ ես: Դու էլ լսիր Հիսուսի խոսքերը և վերստին ծնունդ ապրիր՝ ապաշխարելով: