Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը

Վոլտեր, հայտնի ծաղրող
«Սարսափելի վախճան ունեցավ նա: Անգամ եթե ողջ Եվրոպայի փողերն էլ տային, չէի ցանկանա տեսնել անհավատի մահը. նա ամբողջ գիշեր թողություն էր աղերսում»,- պատմում է բուժքույրը:
***
Դավիթ Խյում, աթեիստ
Աղաղակում էր. «Ես բոցերի մեջ եմ»: Նրա հուսալքությունն անտանելի էր:
***
Թոմաս Հոբս
«Ես կանգնած եմ խավարն ընկնելու սարսափելի թռիչքի առաջ»:
***
Լենին
Մահացավ մթագնած ուղեղով: Նա ներողություն էր խնդրում իր մեղքերի համար անգամ սեղաններից ու աթոռներից:
***
Չերչիլ
«Ի՜նչ անխելք եմ եղել»:
***
Նապոլեոն կայսր
Նրան բուժող բժիշկը գրել է. «Կայսրը մեռավ մենակության մեջ և բոլորից լքված: Նրա մահվան պայքարը սարսափելի էր»:

Բարի լուր