Այս նկարները մարդկանց պատկերացումներից ստեղծված պատկերներ են, որոնք մարդիկ համարում են Հիսուսի նկարը:
Հիսուսի իրական դեմքը, արտաքինը, հայացքը ոչ ոք չի կարող ներկայացնել մեզ: Այն ժամանակ Հիսուսը շատերին երևաց, բայց մենք չենք տեսել ու նայելով այս պատկերները համարում ենք, թե այն Հիսուսի պատկերն է: Սակայն ուշադրություն դարձրեք, որ այս նկարները, որ մարդիկ համարում են Հիսուսի պատկերը, ինչքան շատ են ու մեկը մյուսից տարբեր: Ամեն մեկի պատկերացրածով նկարած նկարները ուղակի կարող ենք որպես խորհրդապատկեր ընդունելով համարենք Հիսուսի պատկերը (սակայն լավ կլինի դա էլ չլինի), բայց ցավոք սրտի շատերը այս նկարներին են հավատում և համարելով սուրբ, աղոթում և երկրպագում են դրանց, թեև Աստված պատվիրել է մեզ այս կարևոր կետը․
Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս։ Քեզ համար կուռք չշինես, եւ ոչ վերը երկնքում՝ կամ ցածը երկրի վրա՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանությունը. Նրանց երկրպագություն չանես, եւ նրանց չպաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդիների վրա՝ մինչեւ նրանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։ Եւ կողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։ Ելից 20։3-6
Հիսուսն ասաց. «Բայց կգա ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում։ Աստուած Հոգի է, եւ Նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն» (Հովհան. 4:23,24): Մենք հոգին չենք տեսնում, բայց զգում ենք:
Ինչպես Իսրայելացիները Եգիպտոսից դուրս գալուց հետո, ոսկե հորթ ձուլեցին՝ համարելով աստված, այնպես էլ հիմա, մոլորված լինելով, շատերը նայում են նկարներին և համարում են աստված:
Սակայն տեսնենք, թե ինչ է ասում Հիսուսի առաքյալ Պողոսը հեթանոսներին. «Ուրեմն այսուհետեւ մենք ոչ ոքին չգիտենք՝ մարմնի կողմանէ. Եւ թէեւ Քրիստոսին էլ գիտէինք մարմնի կողմանէ, այլ հիմա այլ եւս չգիտենք։ » (Բ Կորնթ 5:16):
Հիսուսին տեսել ու նկարագրել է Հովհաննեսը իր Հայտնության թղթում (Հայտնություն 1:13-16):
Կրկին կարդացեք Պողոս առաքյալի Բ Կորնթացիս 5 գլխի 16 համարը: Նաև կարդացեք Կողոսացիս 3:1-4 և Եբրայեցիս 11:
Եվ վերջում Հովհաննես առաքեալի խոսքը. «Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք դուք ձեզ կռապաշտութիւնից» (Ա Հովհ. 5:21)։