Սիրելի ընթերցողներ, այս ժամանակներին նայելով և Հիսուսի Խոսքի հետ համեմատելով հասկանում ենք , որ «Մոտ է արդեն, դռներին է» (Մարկոս 13:29): Շատերը ասում են, աշխարհի վերջ չի լինի, սակայն ուշադրություն դարձնենք Աստվածաշունչի խոսքերին, որ կատարյալ ճշմարտությունն է, և կատարվել է նրանում գրված մարգարեություններից շատ-շատերը: Սուրբ Գրիքը՝ Աստվածաշունչը մեզ տեղեկացնում է այն մասին, որ վերջին ժամանակները պիտի նմանվի Նոյի օրերին:
Հիսուսն ասաց. «Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ»: Մի՞ թե վրջին ժամանակները չեն, այս մասին վկայում է ներկայիս աշխարհը: Ամեն օր այս մասին է խոսում ողջ աշխարհը: Մի փոքր ուշադրություն դարձրեք, և կտեսնեք աշխարհում կատարվելիքը:
Հիսուսը Մատթեոս 24, Մարկոս 13, Ղուկաս 21 գլուխներում ասաց թե ինչ պիտի լինի վերջին ժամանակներում, մենք ինպե՞ս հանգիստ նստենք: (Կարդանք՝ Ա Թեսաղոնիկե 5:1-6):
Եկեք տեսնենք, թե ինչ է ասում Պետրոսը, իր թղթերում: Բ Պետրոս 3:10 «Բայց Տիրոջ օրը պիտի գա ինչպես մի գող, երբ երկինքը պիտի անցնի չքանա շառաչյունով, եւ տարերքը, հրով կիզուած, պիտի լուծվի, եւ երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրա, հայտնի պիտի լինեն»։
Իսկ հիմա մեր անելիքը. Պետրոսի նույն թղթում կարդանք հետևյալ խոսքերը. «Եւ քանի որ այս ամէնն այսպէս պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պէտք է լինէք դուք. սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով՝ սպասելով եւ հասնել ջանալով Տիրոջ օրվա գալստեան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, եւ տարերքը հրկիզուելով պիտի հալվի։ Բայց մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։ Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեցեք, որ Նա գտնի ձեզ անբիծ եւ անարատ, խաղաղութեան մէջ»։ Եկեք արթնանանք ու սպասենք, իսկ եթե արթուն ենք, զգուշանանք:
Իսկ նրանք, ովքեր չունեն Տեր Հիսուսին, հոգ չէ, Պետրոսի նույն թղթի, նույն գլխում, 9 խոսքից կարդանք. «Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն»։
Ապաշխարեցեք, քանի որ մոտ է Տիրոջ գալուստը: