Ժամանակ

    «Աստծուց մի գողացիր ժամանակը»,- ինձ ասաց մայրիկս: Նա դրանով ցանկանում էր ասել. որ ես անիմաստ ու անտեղի ժամանակ չանցկացնեմ: Այն ժամանակ ես չէի հասկանում մայրիկիս ասածը: Ես գիտեի, որ գողանալ կարելի է խնձոր կամ տանձ, բայց որն է ժամանակը գողանալ, չէի իմանում:
Ուշադրություն դարձրեք այս նկարին:
    Ծիծաղելի է, այդպես չէ՞: Զանգը չի կարող դաշտում թռչել: Բայց գրող՝ Յոհան Վ. Գյոթեն և նկարիչ՝ Լյուդվիգ Ռիխտերը, այս նկարում ներկայացրել են զանգը որպես խղճի խայթ, որը հետապնդում է եկեղեցի գնալ չցանկացող երեխային: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք Աստծո Խոսքը լսելու և Նրան ծառայելու համար, քանի որ մեր ժամանակը Աստծո ձեռքում է:
    Լսելով զանգի ձայնը, փոքրիկ Վիլյամը մայրիկին ասաց.
-Մայրիկ, ի՞նչ է ասում զանգը:
-Զանգը ասում է. անցավ, անցավ, անցավ հավիտյան:
-Ի՞նչը անցավ մայրիկ:
-Կրկին անցավ մեկ ժամ մեր թանկագին ժամանակից, տղաս:
-Մեկ ժա՞մ, ի՞նչ է ժամը, մայրիկ:
-Ժամը դա հրեշտակ է, որին Աստված պատվրիել է մեզ հարցնելու համար. «Ի՞նչ ես դու անում, ի՞նչ ես դու ասում, ի՞նչ ես դու մտածում այս րոպեների ընթացքում»:
-Որտե՞ղ է Աստծո հրեշտակը, նրան չեմ տեսնում:
-Նա Աստծո գահի առջև հաշվետվություն է ներկայացնում, և Ամենակարողին տեղեկացնում է ամենի մասին, թե մենք ինչ ենք մտածել, խոսել ու ինչ ենք արել անցած ժամերի ընթացքում:
-Մայրիկ, իսկ Աստված ամեն ինչ նկատո՞ւմ է:
-Այո, տղաս, նաև Աստված կարող է մեր մեղքերը Հիսուսի արյունով մաքրել, եթե Նրան խնդրենք: Դրա համար մենք կարող ենք ուրախանալ: Այդ պատճառով չպիտի ծուլանանք, այլ մեր ժամանակը պետք է օգտագործենք բարի գործերի համար, քանի որ գրված է. 
   Բայց ես քեզի՛ վստահեցայ, ո՛վ Տէր։ Ես ըսի. «Դո՛ւն ես իմ Աստուածս». Իմ ժամանակներս քու ձեռքումդ են. Սաղմոս 31:14,15