Նավաբեկությունից հետո մի եվրոպացի հայտնվեց Խաղաղ օվկիանոսի հարավային մասի կղզիներից մեկում:
Այդ կղզում բնակվում էին աբորիգենները, որոնք խելացի էին, հյուրընկալ, բացի դրանից, ընդունել էին քրիստոնեությունը: Երեկոյան աբորիգենների առաջնորդը նավաբեկությունից փրկված մարդուն ընթրիքի հրավիրեց իր խրճիթ, և ուտելիքի շուրջը նրանք սկսեցին զրուցել քաղաքակրթության օգուտի մասին: Հյուրը ոգևորված սկսեց պատմել առաջնորդին, թե ինչպիսի կատարելա-գործություններ կարելի է ներմուծել կղզի և թե ինչպես դրանք կփոխեն նրա ցեղի կյանքը:
- Միայն ձեր հավատքն է խանգարում ձեզ արագ գնալու առաջադիմությանն ընդառաջ,- վերջացնելով իր ճառը` ասաց նա:
- Դու ճիշտ ես, ընկերս, հավատքը ուժեղ ազդեցություն է ունեցել մեր կենսակերպի վրա,- ասաց առաջնորդը,- անցած ժամանակներում իմ մարդիկ չէին սկսի խոսել քեզ հետ, այլ կխորովեին քեզ ուտելու համար: