22 Եւ Յիսուս շրջում էր քաղաքներով ու գիւղերով եւ ուսուցանում էր: Երբ ճանապարհ էր ընկել դէպի Երուսաղէմ,
23 մէկը նրան ասաց. <<Տէ՛ր, սակաւաթի՞ւ են նրանք, որ փրկուելու են>>:
24 Եւ նա նրանց ասաց. <<Ջանացէ՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կ՚ուզենան մտնել, բայց չեն կարողանայ:
25 Այն բանից յետոյ, երբ տանտէրը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կը սկսէք դուռը բախել եւ ասել. <<Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց մեզ համար>>. իսկ նա պատասխանելով կ՚ասի ձեզ. <<Չգիտեմ, թէ որտեղից էք>>:
26 Այն ժամանակ կը սկսէք ասել. <<Մենք քո առաջ կերանք եւ խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր>>:
27 Եւ տանտէրը կ՚ասի. <<Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրաւ մշակներդ>>:
28 Այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում...>>