Հավատա թե` չհավատա, միևնույն է մարդն ամբողջովին կախված է Աստծուց` իրեն Արարողից: Ցավոք այսօր Աստված շատ քիչ է հետաքրքրում մարդկանց: «Աստված չկա» -ասում են շատերը, և իրենց հետ պատահող դժբախտությունները համարում են «Մարդկային ձախորդություն»:
Իրոք, այսպիսիները խեղճեր են, որոնք իրենք իրենց են կողոպտում, զրկում Աստծո օրհնություններից, որոնք տրվում են ձրիաբար:
Մյուս անմտությունը, որ ինքն իրեն թույլ է տալիս մարդ արարածը, Աստծո պատկերի նման պատկերներ ու կուռքեր շինելն է: Աստված ասել է. «Քեզ համար կուռք չշինես... նրանց երկրպագություն չանես և նրանց չպաշտես» (Ելից 20:4-5):
Սակայն, մարդը պետք է միշտ իր Արարչին պատվի, իր սրտի մեջ և խոսքով: Եվ Աստված նրան կօրհնի. «Ես փառավորելու եմ ինձ փառավորողներին և անարգելու` ինձ արհամարհողներին» (1 Թագ. 2:30):