Փրկվելը շատ հեշտ է: Աստված Իր ձրի շնորհով փրկություն է տվել բոլորիս` Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Աստծո կողմից ամեն բան կատարվել է` մեղավորին Իր հետ հաշտեցնելու և նրան խաղաղություն ու ներում շնորհելու համար: Բայց շատերն անտարբեր են Աստծո այս շնորհի հանդեպ: Նրանք չեն կամենում ճանաչել իրենց մեղավոր վիճակը, չգիտեն, որ կործանված մեղավորներ են և կարիք ունեն փրկության:
Մարդուն թվում է, թե իրնքը Աստծո շնորհի կարիքը չունի: Ինչո՞ւ է մարդու համար այդքան դժվար ընդունել իր հանցանքը, հակառակ այն բանի, որ Աստծո Խոսքը հստակորեն գրում է, թե ամեն մեղք գործեցինք:
Նրանց հանդեպ, ովքեր երկյուղ չունեն Աստծուց, Աստված ստիպված է լինում առավել խիստ միջոցներ ձեռնարկել` այդպիսիներին իրենց վիճակը պարզ դարձնելու համար:
«Գործք Առաքելոց»-ում բանտապետը` այդ համառ մարդը, միայն երկրաշարժից հետո հարցրեց. «Տերե՛ր իմ, ես ին՞չ պետք է անեմ, որ փրկվեմ» (Գործք 16:30):
Մի՛ մտածիր մյուսների նման, թե դեռ ժամանակ կա: Ո՛չ: Այսօ՛ր է փրկության ժամանակը: