Գալիք աշխարհի մեջ կա երկու վիճակ` անիծյալ և օրհնյալ: Երկուսն էլ հավիտենական են: Մենք բոլորս, առանց բացառության, հավիտենության ճանապարհին ենք: Եվ եթե միայն մեկ երանելի վիճակ լիներ մահվանից հետո, ապա ապագայի մասին մտահոգվելու կարիք չէր լինի: Աստծո Խոսքը վկայում է, որ մեղավոր ննջեցյալները պիտի մատնվեն դատապարտության: Միևնույն ժամանակ, բոլոր նրանք, ովքեր փրկված են Տեր Հիսուսի միջոցով և ննջած, պիտի օրհնվեն ու երկնքում անցկացնեն իրենց հավիտենությունը:
Որտե՞ղ է վերջանալու քո ճամփորդությունը, սիրելի՛ ընթերցող: Ո՞ւր է գնալու հոգիդ, եթե թողնես այս աշխարհը: Անշուշտ, կցանկանաս երկինք գնալ: Իհարկե, ո՞վ կցանկանա ընկնել այնտեղ, ուր որդը չի մեռնում և կրակը չի մարում:
Բարեկա՛մ, կարդա՛ Սուրբ Գիրքը, ապաշխարի՛ր, և ճամփորդությունդ վերջ կգտնի օրհնյալ վայրում: