Շատերը կարծում են, թե շատ բարի գործերի շնորհիվ է, որ մարդը վաստակում է հավիտենական փրկությունը:
Կասկած չկա, որ բարի գործերը բարի նպատակ են հետապնդում. Բարությամբ պայքարել չարի դեմ:
Անշուշտ, երկիրը շատ գեղեցիկ , հանդարտ ու հաճելի պիտի լիներ, եթե բոլորը բարին գործեին: Բայց բոլոր այդ գործերը չեն կարող նրանց երկինք տանել: Սա՛ է ճշմարտությունը:
Տե՛ս թե ինչ է ասում Աստծո Խոսքը. «Քանի որ ոչ մի մարդկային էակ օրենքի գործերով չպիտի արդարացվի Նրա առաջ» (Հռոմ.3:20):
Աստված քեզանից ավելին է պահանջում, քան քո բարի գործերն են: Նա քե՛զ է ուզում, քո անձը, հոգիդ, էությունդ: Նա ուզում է քեզ Իր զավակը դարձնել: Նա է, որ քեզ համար մեռավ Գողգոթայի խաչի վրա, Նա է, որ քո ճշմարիտ կյանքն է: