Շատ-շատերը չեն մտածում իրենց կյանքի և հոգու անմահության մասին, քանզի նրանց մտահոգության առարկան իրենց ապրուստն ու կենցաղն է: Սակայն, թող իմանան, որ փրկության միայն մեկ ձև կա` Աստծո կենարար խոսքի մեջ գրված ձևը: Փրկության այդ օրհնյալ ուղին սկսվում է մեր մեղքերի ապաշխարությամբ, ապա` առաջնորդում հավատի:
Հավատում ենք` վստահելով Գողգոթայի խաչի վրա Հիսուսի կատարած փրկության գործին: Երկնային ճանապարհից զատ որևէ այլ ուղի տանում է դեպ մահացու վախճան:
Ճշմարտությունը կարող ես գտնել Աստծո Խոսքի մեջ: Փրկության այդ ուղին արդեն շատերին է տրված, դա մեղքից ազատվելու և սրտի խաղաղություն գտնելու ուղին է: Աստծո Խոսքը քեզ ևս կարող է փրկել: Դեպի Աստված ու հավիտենական կյանք տանող միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է: Ուրեմն, Մի’ փակիր ականջներդ և սիրտդ մի’ կարծրացրու անհավատությամբ: Հրաժարվի’ր մահվան ճանապարհից: